Իսպանիայում արտակարգ ռեժիմը կերկարաձգվի ևս 15 օրով. վերջին 24 ժամում կորոնավիրուսից 809 մարդ է մահացել երկրում. CNN
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ևս 15 օրով կերկարաձգվի երկրում սահմանված մեկուսացման և բարձր պատրաստականության վիճակը, որով խստորեն սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը:
Ինչպես հայտնում է CNN-ը, արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մնչև ապրիլի 26-ը: Այս ընթացքում փակ կմնան դպրոցներն ու ձեռնարկությունների մեծ մասը:
«Մենք մեծ ճգնաժամի առաջ ենք կանգնել՝ պայքարելով մեր կյանքի համար», - ասել է Սանչեսը ժողովրդին ուղղված ուղերձում:
Նախորդ որոշմամբ՝ արտակարգ ռեժիմը երկարաձգվել էր մինչև ապրիլի 11-ը: Իսպանական կառավարությունը երկրի խորհրդարանին երեքշաբթի կխնդրի երկարաձգել արտակարգ ռեժիմը:
Այս հայտարարությունը հաջորդել է երկրում կորոնավիրուսից մահացածների թվի աճի մասին հաղորդմանը: Վերջին մեկ օրում Իսպանիայում 809 մարդ է մահացել հիվադությունից՝ մահացության ցուցանիշը հասցնելով 11 744-ի: Նշվում է, որ մարացության ցուցանիշը նվազում է երկրորդ օրն անընդմեջ. ուրբաթ մահվան 932 դեպք էր գրանցվել, հինգշաբթի՝ ռեկորդային 950:
Իսպանիան կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկիրն է ողջ աշխարհում՝ Իտալիայից հետո: Վարակվածների թիվը հասել է 124 736-ի, որոնցից 34 219-ը ապաքինվել են:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...