«Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է. NEWS
«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ:
«Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:
«Այս պահին արտադրությունը կասեցված է, դեռ չենք որոշել մեր հետագա գործողությունները, վերլուծում ենք, սպասում ենք իրավիճակը կարգավորվի: Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում»,- ասաց նա:
Նրա խոսքով` պարզ չի, թե որտեղ է վարակվել աշխատակիցը, իսկ լուրը, որ աշխատակցի ծնողները նույնպես աշխատում են ձեռնարկությունում, չի համապատասխանում իրականությանը:
Կարապետ Աֆրիկյանը նշեց, որ պարետատնից իրենց մոտ ստուգումներ կատարվում են, անընդհատ ախտահանվում է տարածքը, աշխատակիցներն էլ պահպանել են համաճարակի ժամանակ ցուցված կանոնները:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 822 մարդ կա. բուժվածների թիվը 57 է. ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաս...
AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Covid-19 Armenia հավելվածը։ «Կորոնավիրուս...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...