«Ժողովուրդ». Շուկայում վաճառվում են կասկածելի ծագմամբ և բաղադրությամբ ալկոգելեր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, եւ արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել եւ ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին եւ պահանջել ընդունել եւ վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ եւ մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդո...