«Օրեր առաջ մահացած երգչուհու քույրը նույնպես վատառողջ է»․ Ալինա Նիկողոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Օպերայի և բալետի թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին:
Հարցին, թե ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու՝ կորոնավիրուսի՞ց է երգչուհին մահացել, թե՞ ոչ, նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանեց. «Խոսել ենք երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ կինն ապրել է միայնակ, թոքաբորբ է ունեցել, թե ոչ, դա դիահերձարանը պետք է հաստատի։ Շտապօգնության կանչ է գրանցվել, այցելել են հիվանդին, հրավիրել թեստավորում անցնել և հոսպիտալացվել, սակայն վերջինը հրաժարվել է՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահը վրա է հասել»։
Ա․ Նաղդալյանը նշեց, որ երգչուհու շփման շրջանակը պարզվում է, քույրը նույնպես վատառողջ է և մասնագետները կապ են հաստատել վերջինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...