Կորոնավիրուսով են վարակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...