Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
2020թ. մարտի 31-ին՝ ժամը 10:33-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր հարևանի տուն ինչ-որ մարդիկ են մտել և կատարել գողություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, համագյուղացի կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2020թ. մարտի 30-ին դարանակալել է դրսում, իսկ ծանոթը, լոգարանի ապակին հանելու եղանակով, ապօրինի մուտք է գործել վերը նշված կնոջ բնակարան և խոհանոցային դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել է ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոս՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս, որից հետո երկուսով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության հանցակցություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդո...