Կիևում կարանտինից ավելի քան հիսուն մարդ է փախուստի դիմել
Վերջերս Քաթարից Կիեւ վերադարաձած եւ կարանտինում գտնվող ավելի քան 50 մարդ փախուստի է դիմել հյուրանոցներից մեկից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն 112 Ուկրաինա հեռուստաալիքի եթերում:
Գերաշչենկոն հայտարարել է, որ նրանք կարողացել են ինչ որ կերպ փախուստի դիմել կարանտինային գոտուց եւ հավելել, որ իրավապահները չեն կարող «մարդկանց բռնի ուժով պահել»: Սակայն փախուստի դիմածները ստիպված կլինեն տուգանք վճարել: Իսկ տուգանքը կազմում է 17 000 ուկրաինական գրիվնա, որը մոտավորապես 617 դոլար է: Ուկրինացի պաշտոնյան նշել է, որ փախուստի դիմածները բավական հարուստ են եւ կարող են իրենց թույլ տալ նման տուգանքներ վճարել:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդո...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...