Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 TC 938 համարանիշի և Opel մակնիշի 36 NR 591 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուղևորը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու դուստր են։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել
Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոս...
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...