ՏԵՍԱՆՅՈՒԹ. 685 մեքենաների մեջ եղել են 2-ից ավելի անձինք
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձկների զանգվածային անկում՝ Սևաբերդի ջրամբարում
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.«Սա էսօրվա նկարած ա։ Սեւաբերդի ջրամբար։...