Արմեն Գրիգորյանը 2 օրով գործուղման է մեկնել Արցախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղում է Արցախ: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ):
2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...