Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա…

Մարտի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վարագավան համայնքի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել առանց պետհամարանիշերի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի 25-ամյա վարորդը, որը նշված համայնքի բնակիչ է, եղբոր հետ «Խուց փոս» կոչվող տարածքում երկու հացենի է հատել: Բայց մեքենայով տեղափոխել չէին հասցրել, քանի որ ոստիկանները բռնել էին:
Փայտանյութը հանձնվել է Արծվաբերդի անտառտնտեսությանը: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է մարտի 21-ին՝  Բերդ-Ճամբարակ ճանապարհին: Ոստիկանները ստուգել են Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված, առանց համարանիշի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ հաճարենու փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250