#Մնա_տանը. արտակարգ դրություն է. Թբիլիսիի հայկական թատրոնն առաջարկում է դիտել օնլայն տարբերակները
Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ տնից դուրս չգալու կոչին, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Թատրոնն առաջարկում է տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների օնլայն տարբերակները: Հանդիսատեսի դատին է հանձնվել Նոդար Դումբաձեի հայտնի «Մեղադրական եզրակացություն»-ը, ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է:
Այս ներկայացումը ադամյանցիները խաղացել են նաև վրացերենով՝ առաջին անգամ թատրոնի պատմության մեջ:
Առաջիկայում համացանցում կհայտնվեն այլ ներկայացումներ՝ թատրոնի հարուստ տեսաֆոնդից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում զբոսաշրջիկների կողմից կերակրվող թռչունները քաղցած են մնացել
Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսի տարածումից հետո երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, որը տագնապ է առ...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանում քլորաջրով ախտահանվում են փողոցները
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Սևան համայնքում քլորաջրով ախտահանում փողոցները։Մանրամասնե...