Առողջ կենսակերպի խորհուրդներ տանը մնացողների համար. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառումներ է հրապարակել նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններ՝ տանը մնացող մարդկանց համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է լուրջ ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․
1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի որ իմունային համակարգը լիարժեք գործի,
2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ընպելիքների օգտագործումը,
3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,
4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ խաղեր խաղալ,
5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից օրը մեկ կամ երկու անգամ։
ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...