ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արսեն Թորոսյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:
Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը դիմակայելուն ուղղված քայլերը: Նախագահը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից շատ էական է համարել համագործակցությունը տարբերի երկրների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչը ևս կարող է նպաստել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամեն կերպ աջակցել և օժանդակել կառավարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...