Մանվել Գրիգորյանը վաղուց տուն է գնացել. գրել է, որ չի ցանկանում օգտվել «Նաիրի» ԲԿ-ից
«Մանվել Գրիգորյանը վաղուց «Նաիրի» ԲԿ-ում չէ, տուն է գնացել, հրաժարական է գրել, որ չի ցանկանում օգտվել բժշկական ծառայություններից, սակայն մենք իրեն և հարազատներին զգուշացրել ենք սպասվող բարդությունների մասին, և մինչև հիմա լուր չունենք նրանից, չեմ կարող ասել՝ այս պահին ինչպես է», - այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։
Տնօրենը հայտնեց, որ օրենքով, եթե հիվանդը հրաժարվում է, իրենք իրավունք չունեն նրան ստիպողաբար պահել հիվանդանոցում։ Մանվել Գրիգորյանը յուրաքանչյուր բարդություն կարող է ունենալ շաքարային դիաբետ ունենալու պատճառով։
Նշենք, որ փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Նաիրի ԲԿ-ից գնացել էր տուն, սակայն 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է և կրկին վերադարձել էր ԲԿ։
2019-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրել և Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունե...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...