«Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին մեկուսացնելու որոշումը մենք ենք կայացրել. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին մեկուսացնելու մասին, հայտնեց.

 

«Իրականում այդ որոշումը մենք ենք կայացրել՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը, քանի որ իրենց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Ինչո՞ւ ենք մեկուսացրել, որովհետև նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս՝ հաստատված դեպքով, դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են և հետազոտվել: Բոլորի մոտ թեստը բացասական է եղել, այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ հիմնավոր կասկած, որ նրանք վարակված են, չկա, բայց եթե նույնիսկ լինի էլ, մենք այստեղ ուրիշ ռազմավարություն ենք որդեգրելու՝ կախված հիվանդության արտահայտման աստիճանից»:

Թորոսյանը նշեց՝ եթե դա լինի թեթև ձև, հնարավոր է՝ ամեն ինչ տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը, իսկ եթե կյանքին սպառնացող վտանգ լինի, ապա նրանք կհոսպիտալացվեն՝ անկախ իրենց կատարած աշխատանքից, որ հնարավոր լինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել:

Քաղաքականություն