Տուրիստական ընկերությունները բաց նամակով դիմում են Նիկոլ Փաշինյանին
Հայաստանում տուրիստական գործունեությամբ զբաղվող ընկերությունները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տուրիստականների հայտարարությունն ամբողջությամբ ներկայցնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկումը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել տուրիստական ոլորտի բոլոր ընկերություններին՝ մասնավորապես ներգնա և արտագնա զբոսաշրջությամբ, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններին, տրանսպորտային կազմակերպություններին, հյուրանոցային բիզնեսին, հանրային սննդի օբյեկտներին և զբոսավարներին։
Այս համատեքստում կարևոր է մեր ընկերություններին պետական աջակցությունը: Առաջարկում ենք կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում, այս ոլորտի ընկերությունների համար, սահմանելով հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով։
Վերոնշյալ գործողությունների փաթեթը մշակված է՝ հաշվի առնելով մի քանի երկրներում իրականացվող գործողությունները, և կնպաստի ոլորտի արագ վերականգնմանը ստեղծված ճգնաժամային իրավիճակի ավարտից հետո:
Ակնկալում ենք դրական հանգուցալուծում, քանի որ տուրիզմը մեր երկրի գերակա ճյուղերից է և վստահ ենք, որ ՀՀ ամուր կանգնած է իր հպարտ քաղաքացու կողքին»:
«ՌԻԿԿՈ ՏՈՒՐ»
«ՆՈՒՐԻ ՏՈՒՐ»
«ԹԱՅՄ ԹՈՒ ԹՐԱՎԵԼ»
«ՍԼԱՅՍ ՏՈՒՐՍ»
«ՍՄԱՅԼ ԹՐԵՎԼ»
«ԼՈՒՍԱՐ ՏՈՒՐ»
«ՆՈՒՌ ՏՈՒՐ»
«ՌԵԼԱՔՍ ԹՐԵՎԼ»
«ՑԻՏՐՈՒՍ ԹՐԱՎԵԼ»
«ԹՐԱՎԵԼ ԼԵՆԴ»
«ՀԱՆԵՅ ՏՈՒՐ»
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...