Ծեծի ենթարկված աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է. նրան ոչ ոք չի այցելել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ գյումրեցի 13-ամյա աղջկա հարազատներից դեռ ոչ ոք չի գնացել տեսակցության:
«Աղջկա առողջությունը դրական դինամիկա ունի, վիճակը կայուն է, կարողանում է խոսել, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է նա:
Դերձյանի խոսքով՝ վերջին օրերին աղջիկը սկսել է ձախ ձեռքը և ոտքը շարժել, որը, մինչև այդ, չէր կարողանում. «Սա, բնականաբար, դրական դինամիկա է, բայց դեռ առողջանալու շատ տեղեր ունի»:
Նա նաև նշեց, որ գիտակցության գալուց ի վեր՝ աղջկա հետ աշխատում են հոգեբաններ:
Հարցին, թե երեխան հետաքրքրվել է մորից, նա դժվարացավ պատասխանել, ասելով, որ բժիշկներից, ովքեր ամբողջ օրը աղջկա հետ են, նման բան չի լսել. «Գիտեմ, որ գիտակցության գալով՝ հորաքրոջն է հարցրել»:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Նրանց դաժան ծեծի ենթարկած 28–ամյա տղամարդը կալանավորված է։ Հայտնի է, որ նա մի քնաի անգամ դատված է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...