Ստեփանակերտում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի
Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում այսօր ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները ճանապարհի երթևեկելի մասում կայանելու միջոցով:
Արցախի ոստիկանությունը նաև կոչ է անում քաղաքացիներին` զերծ մնալ հասարակական կարգի ցանկացած բնույթի խախտումներ կատարելուց, որոնցով անհամաչափորեն սահմանափակվում են նաև այլոց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, այլապես ոստիկանության կողմից կխափանվեն նման իրավախախտումները, իսկ կարգազանց անձինք՝ կենթարկվեն պատասխանատվության:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Արցախի հեղափոխական կուսակցությունը հերթական անգամ բողոքի ակցիա է իրականացրել նախագահ Բակո Սահակյանի և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Երկար ժամանակով հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատ...
Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է տղամարդը, որը միտումնավոր վարակել էր մյուսներին
Ճապոնիայում մահացել է կորոնավիրուսով ախտահարված մի տղամարդ, որն իր առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո միտումնավոր...