Քաղաքացին առևանգված ավտոմեքենայով բախվել է «Հայինկասացիա»-ի УАЗ-ին, այնուհետև 06-ին
Երեկ՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Բաղաբերդ գյուղի բնակիչ, 40-ամյա Վրեժ Գրիգորյանը Արծվանիկ գյուղում գործող խանութի դիմացից փախցրել է համագյուղացի, 37-ամյա Կարո Ալեքսանյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի 35 GD 431 համարանիշի ավտոմեքենան, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նշված ավտոմեքենայի մեջ վարորդի կողքի նստատեղում քնած է եղել Կ. Ալեքսանյանի ընկերը՝ Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Մհեր Առաքելյանը և, երբ Վ. Գրիգորյանը ավտոմեքենան փախցրել է, Արծվանիկ բնակավայրի սկզբնամասում, բախվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղին պատկանող, 60-ամյա Լիպարիտ Սարգսյանի կողմից վարած УАЗ մակնիշի 240 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել է Դավիթբեկ գյուղի բնակիչ, 33-ամյա Արմեն Խաչատրյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 PC 509 համարանիշի ավտոմեքենային:
Նշված ավտոմեքենային բախվելուց հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Մ. Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...