Փաշինյանը վստահեցնում է` կորոնավիրուսի մասին ողջ ինֆորմացիան հրապարակվում է թափանցիկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան օպերատիվ և թափանցիկ կերպով հրապարակում է, սակայն նա վստահ չէ, որ բոլոր երկրներն են հետևում այս կանոնին: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Շանթ» հեռուստաընկեությանը տված հարցազրույցում:
«Մենք 1, մաքսիմում 2 ժամվա տվյալով մեր մոտ տեղի ունեցող ողջ ինֆորմացիան ազնիվ, արդար, բաց հրապարկում ենք: Հարցս հետևյալն է, արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես, անկեղծ ասած, երբ վիճակագրությունները նայում եմ, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում: Եվ մեզ համար ռիսկեր են առաջանում»,-ասաց նա ու վստահեցրեց` Հայաստանն իրականում բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից է, համենայնդեպս, մինչև այս պահը:
Փաշինյանը շեշտեց` կառավարության համար շատ կարևոր է, որ հանրությունը վստահ լինի: Նա նկատեց` Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ, որպես այդպիսին, չկան, հանրությունը վստահ է, որ կառավարությունը տեղեկատվությունը կհաղորդի: Վարչապետը հանրային վստահությունը ևս համարեց անվտանգության կարևոր կոմպոնենտ, բայց նկատեց` իհարկե թափանցիկությունը, ազնվությունը, արդարությունը ռիսկեր բերելու են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...