«Նորք» ինֆեկցիոնում թոքաբորբից մահացածն ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության Արմավիրի մարզի պատասխանատուն էր
Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահացածը ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության Արմավիրի մարզի պատասխանատուն է եղել։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
«Հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության աշխատակից է եղել, Արմավիրի մարզի պատասխանատուն, գլխավոր մասնագետ։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել և սրտի կանգով մահացել է։ Նա շատ առողջ մարդ է եղել, թե ոնց է ստացվել․․․»,- հայտնեց Էդմոն Զարգարյանը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: «Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական»,- գրել էր ԱՆ խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...