Մարտի 19-ին գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը. Նաղդալյան
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանը դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ կոչ արեց այն երկներում գտնվող մեր քաղաքացիներին, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստատել ԱԳՆ հետ՝ թեժ գծով:
«Մարտի 19-ին գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պլանավորում են վերադառնալ, անպայման օգտվել այդ չվերթից: Հաջորդ չվերթը կիրականացվի՞, թե՞ ոչ՝ պարզ չէ, ուստի հորդորում ենք օգտվել հենց այս չվերթից»,- ասաց նա:
ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք բոլոր հյուպատոսություններում ունեն բացված թեժ գիծ: Վերին Լարսի մասին՝ նա նշեց, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ այդ անցակետը փակ է:
«Խնդրում և հորդորում ենք մարդկանց զերծ մնալ այդ անցակետով անցնելու փորձեր կատարելու՝ մինչև չկարգավորենք ճանապարհի բացման խնդիրները: Գործում են կանոնավոր չվերթներ՝ Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդիից, և եթե հնարավորություն կա՝ նաև Մոսկվայից»,- նշեց Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...