Մեր նպատակն է՝ վիրուսի տարածման շղթան անմիջապես ընդհատել․ Նանուշյան
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի թվերն աճում են։ Մարտի 16-ի դրությամբ կա 167 հազարից ավելի լաբորատոր հաստատաված դեպք, որից մոտ 3200-ը մահվան ելքով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Նա նշեց, որ որեւէ երկիր երաշխավորված չէ զերծ մնալ կորոնավիրուսի ներթափանցումից. «Երկրները՝ այդ թվում Հայաստանը ձեռնարկում են միջոցառումներ, նվազեցնելու այն դեպքերի քանակը, որ կարող է գրանցվել երկրում եւ պատրաստվել իրականացնել այնպիսի միջոցառումներ, որպեսզի վիրուսի տարածման հակազդումը լինի արդյունավետ»։
Նանուշյանն անդրադարձավ նաեւ Շենգավիթում արտադրամասերից մեկում գրանցված վարակի դեպքին. «Անկախ նրանից, թե դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության եւ կոնտակտավորների հայտնաբերման նպատակով մեր աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ: Հայտնաբերվում են, թե լաբորատոր հաստատված դեպքով հիվանդը ում ինչ ինչպիսի շփումներ է ունեցել: Եվ այդ շփումների հայտնաբերման արդյունքում մարդիկ մեկուսացվում են եւ կարանտինի են ենթարկվում: Դա վերաբերում է մեր բոլոր հաստատված դեպքերին: Ցանկացած դրական դեպքերի հետ կապված շրջանակն անմիջապես հայտնաբերվում ու մեկուսացվում է 14-օրյա ռեժիմով»։
Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսի վարակվածությունն այնքան բարձր չէ, ինչպես կարմրուկինը, այն համարյա թե հավասար է գրիպի վիրուսի վարակելիությանը: «Բայց ամեն դեպքում շրջանակը գծում ու մեկուսացնում ենք, դիտում ենք՝ 14 օրվա ընթացքում արդյոք իրենք մոտ կզարգանա հիվանդություն, թե ոչ: Նպատակն է՝ վիրուսի տարածման շղթան անմիջապես ընդհատել»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...