Դատարաններին բաժանվել են դիմակ, ձեռնոց, բավարար քանակի ալկոգել
ՀՀ բոլոր դատարաններին այսօր՝ մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ, Դատական դեպարտամենտի կողմից բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Նշենք, որ այս առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար: Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և ախտահանիչ նյութերով ապահովելու գործընթացը:
Դատական դեպարտամենտը հորդորում է մեր քաղաքացիներին դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դիմակներով և ձեռնոցներով: Նշենք նաև, որ դատարաններում, ըստ անհրաժեշտության, իրացվում են նաև աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունները, դրանք են՝ գրավոր ընթացակարգերը, էլեկտրոնային կապի միջոցները, հեռախոսակապը:
Հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող, սոցհարթակներում ակտիվ գործունեություն ծավալող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հորդորում ենք պատշաճ զսպվածություն դրսևորել դատարանների մասին մեկնաբանություններ անելուց: Վստահեցնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտը 24 ժամյա ռեժիմով աշխատում են դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու, երկրում հաստատված արտակարգ ռեժիմի պայմաններում դատարաններն ախտահանելու և դատարանի աշխատակիցների և մեր քաղաքացիների առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...