Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեսստ
ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։
Նա վստահեցրեց, որ այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ։
Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...