Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես կփակվեն

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երկրում առկա իրավիճակով պայմանավորված և մշտապես հոգ տանելով բաժանորդների և հասարակության առողջությունն ու բարօրությունը՝ 2020թ. մարտի 17-ից սկսած Ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու:

Մեր ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ նաև ընկերության պաշտոնական կայքից՝ www.mts.am հասցեով, այս ֆեյսբուքյան էջում, իսկ հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարող եք ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն այստեղից ▶️ onelink.to/myvmts

Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Ընկերության թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար կարող եք զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարով (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Իսկ վճարումները կարող եք կատարել «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով ▶️ onelink.to/mobidram:

Տեղեկացնում ենք նաև, որ, իրավիճակով պայմանավորված, հետվճարային ծառայությունների դիմաց վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի 16-ը:

Հոգ տանենք միմյանց մասին, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

Ձեր՝ Վիվա-ՄՏՍ:

Քաղաքականություն

Պատահարներ