Լարսում իրավիճակը եղանակի հետ է պայմանավորված. վարչապետ
Պատգամավոր Հայկ Գևորգյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտնեց, որ տեղեկություն կա, որ Վերին Լարսում մթերքներով կուտակված բեռնատարներ կան, եւ վարչապետից հետաքրքրվեց՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնակվո՞ւմ են։ Փաշինյանն ասաց, որ այդ իրավիճակը բացառապես եղանակի հետ է կապված. «Մենք թե՛ Վրաստանի վարչապետի, թե՛ ՌԴ վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք՝ հաշվի առնելով ռիսկերը եւ ռիսկերը կառավարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես պայմանավորել ենք, որ Վրաստանի հետ սահմանը հատելուց հետո վարորդները կուղեկցվեն մինչեւ Վերին Լարս, ՌԴ վարչապետի հետ էլ խոսել ենք, որ բեռնափոխադրումներն իրականացնելու ենք բնականոն ռեժիմով։ Տեսաք, էնտեղ էլ ձյուն է եկել, պիտի սպասենք»։ Պատգամավորը հստակեցրեց, որ նկատի ունի՝ Վերին Լարսում հնարավոր է լինեն այնպիսի ապրանքներ, որոնց ուշացումը կարող է բերել գների որոշակի բարձրացման՝ մրցակցայնության առումով։ Վարչապետը նկատեց, որ այս դեպքում պետք է միջամտի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Նրա խոսքով՝ հիմա օգտատերերն ու սպառողները իրավունք ունեն որոշակի վերաբերմունք ցուցաբերել այն ընկերությունների նկատմամբ, որոնք այդպիսի վարքով հանդես կգան. «Ի վերջո, ժամանակից աշխարհում ռեպուտացիան ամենակարեւոր բանն է։ Եթե մարդիկ մի քանի հազար դոլարի համապ պետք է իրենց վարկանիշը հարվածի տակ դնեն... էս կորոնավիրուսը ավարտվելու է, չէ՞, նաեւ ընկերությունների համար է լավ ժամանակաշրջան՝ ներդրում անել իրենց իմիջի եւ սպառողի շրջանում իրենց նկատմամբ լավ վերաբերմունք ձեւավորելու առումով։ Այս առումով, կաըօեւմ եմ, մեր բանկերը բավականին ինտենսիվ են աշխատում եւ այս իրավիճակին համարժեք արձագանք են ցույց տալիս։ Իրենք են նախաձեռնություն ցուցաբերում, որ վերակառուցում կիրականացնեն վարկային պատմությունների առումով»,- ասաց Փաշինյանը։