Բարսելոնան ամբողջովին դատարկ է
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, ով բնակվում է Բարսելոնայում, խոսել է Իսպանիայում տիրող իրավիճակի մասին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ:
«Մենք նստած ենք տանը: Փողոցներում ոչ ոք չկա: Իսպանիայում, Իտալիայում մարդիկ դուրս են գալիս պատշգամբներ և երգում: Հիշում եմ, որ գործադուլի ավարտից հետո մենք նույնպես դուրս եկանք պատշգամբներ և բոլորը ծափահարում էին: Եվ հիմա Բարսելոնայում բոլորը ծափահարում են, ամեն օր երեկոյան ժամը ութին․ սա միմյանց աջակցություն է, աջակցություն բժիշկներին, ովքեր օգնում են հիվանդներին: Աշխատում են միայն մթերային խանութները, դեղատները և բժիշկները:
Բարսելոնան այժմ ամբողջովին դատարկ է, տեսնելը շատ ցավալի է: Ամեն ինչ հիշեցնում է ապոկալիպսիսի մասին ֆիլմեր: Երբեմն մեկ մեքենա կանցնի և վերջ: Մարդիկ չկան փողոցներում»,- մեջբերում է Սելյուկին Championat-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
113 զոհ 1 օրում․ Ինչ է իրավիճակ է Իրանում
Իրանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը, գրում է The Guardian-ը:Պարբերականը ման...
Ժամանակավոր դադարեցվում է նաև ՌԴ և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամ...