«ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում». Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման հետևանքով լուրջ խնդրի առաջ են կանգնել այդ ոլորտի բազմաթիվ ընկերություններ։
Մասնավորապես հյուրանոցային բիզնեսը, հանրային սննդի օբյեկտները գրեթե կաթվածահար են եղել։ Նույնպիսի պատկեր է նաև տուրիստական, ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում։
Այս համատեքստում կարևոր է այդ ընկերություններին պետական աջակցությունը, մասնավորապես առաջարկում եմ կառավարությանը արտահերթ ռեժիմով ժամանակավոր փոփոխություն նախաձեռնել հարկային օրենսգրքում՝ այդ ոլորտի ընկերությունների համար սահմանելով հարկային արձակուրդ՝ բոլոր տեսակի հարկերի մասով առնվազն կես տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, նմանատիպ նախաձեռնությամբ պարտավոր է հանդես գալ նաև Երևանի քաղաքապետարանը՝ Երևան քաղաքում հանրային սննդի ընկերություններին ազատելով տեղական տուրքերից և վճարներից, ինչպես նաև հողի վարձավճարներից»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...