Ուկրաինան ամբողջովին դադարեցնում է օդային հաղորդակցությունը
Կորոնավիրուսի սպառնալիքների պատճառով, մարտի 17-ին, Ուկրաինան ամբողջովին դադարեցնում է օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՝ երկրի քաղաքացիներին ուղղված հատուկ տեսաուղերձում: Զելենսկին արտերկրում գտնվող ուկրաինացիներին կոչ է արել երեք օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
Հիշեցնեմ՝ երեկ հայտարարվեց, որ 48 ժամից Ուկրաինան կորոնավիրուսի պատճառով փակելու է մուտքն այլ երկրի քաղաքացիների համար:
Հայատարարություն եղավ, որ Ուկրաինայի քաղաքացիները, որոնք արտասահմանում են, հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք: Ուկրաինացիներին իշխանությունը կոչ արեց հրաժարվել արտասահմանյան ուղևորություններից և հնարավորության դեպքում սահմանափակել տեղաշարժը նաև երկրի ներսում:
Հ.Գ Վերջին տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրոսով վարակվածների թիվն ավելի քան 130 000 է: Շատերն արդեն բուժվել են, բայց ավելի քանի 5 000 մարդ մահացել է: Չինաստանում 2 օր առաջ հայտարարեցին, որ այս վարակը սկսում է նահանջել, սակայն այդ ընթացքում մահացել է 3.189 մարդ, առողջացել՝ 65.500-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...