Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի M 452 KH 48 RUS համարանիշի և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի 36 MD 863 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Օպերատիվորեն ժամանել է նաև «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...