Կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է խուճապը. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ուսումնական հաստատություններում դասերի հետաձգմանը և նշել է, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ վաղը ուսումնական հաստատությունները չեն գործելու, վարչապետը հավելեց նաև, որ հետագա ռազմավարության մասին կտեղեկացնի հետագայում: Խնդրում եմ հիշեք, կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, այո՛, ամբողջ աշխարհում վիճակը մտահոգիչ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա: Եղեք առողջ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սկսած մարտի 1-ից, ՀՀ-ում ընդհանուր առմամբ 6 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 13-ից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...