Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Բրիազիլիայի նախագահն այդ մասին հայտնել է երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում։
Մարտի 12-ին բրազիլական և արգենտինական մի շարք լրատվամիջոցներ նշել էին, որ Բոլսոնարուն հետազոտվում է։ Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի շրջապատում կորոնավիրուսով վարակված մարդկանց են հայտնաբերել. Կորոնավիրուս հայտնաբերել էին հաղորդակցության հարցերով հատուկ քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Իրանում մեծաթիվ գերեզմաններ են փորում կորոնավիրուսի զոհերի համար
Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Իրանում զանգվածային թաղումների են պատրաստվում․ այնտեղ մեծ թվով գերեզմա...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվ...
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru...