Պատահարներ

Հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի

Հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 12-ին , ժամը 09։30-ի սահմաններում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի:Ոստիկաններն ու քննիչները պարզել…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 12-ին , ժամը 09։30-ի սահմաններում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նախնական տվյալներով` մահացածն աշխատել է նշված դպրոցում՝ որպես հնոցապան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250