Թումանյանում հնչած կրակոցի հետքերով․ կրակել է վիճաբանության ժամանակ
Մարտի 9-ին՝ ժամը 21:55-ին, ոստիկանության ծառայողից Թումանյանի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Թումանյան քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտոգազալցակայանի մոտակայքից կրակոցի ձայն է լսվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մարտի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, 3-րդ մաս թաղամասում մի խումբ երիտասարդներ վիճել են, իսկ նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հրազենից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Նրանք բերվել են Թումանյանի բաժին, տվել են խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին է ներկայացել կրակող երիտասարդը և կատարվածի վերաբերյալ տվել ինքնախոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը մարտի 11-ին ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի հրազենը:
Նմանատիպ հոդվածներ
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...