ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բժիշկներին կողոպտած անձը հայտնաբերվել է
Ոստիկանությունը բացահայտել է Մարտի 6-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Մարտի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության ի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է` օգտվելով աշխատասենյակների դռները բաց լինելու հանգամանքից` գողացել են բժիշկներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, զեղչի ու բանկային քարտեր, մյուսի պայուսակն էին տակնուվրա արել ու հարմար բան չգտնելով` հեռացել:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ. դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:
Մարտի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Անդրանիկի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Սեբաստիայի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը 2020 թվականի հունվարից մարտի 6-ը Հրազդան քաղաքի և Երևանի տարբեր վարչական շրջանների բուժհաստատություններում, տոնավաճառներում ու խանութներում տասնյակից ավելի անձնական ունեցվածքի գողություններ է արել` գողանալով բջջային հեռախոսներ, դրամապանակներ ու պայուսակներ:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է S դասի «Մերսեդես»-ը կողաշրջվել Թբիլիսյան խճուղում
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Merce...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...