Կկառուցվեն փոքր սպանդանոցներ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մարզային հանդիպումները սպանդանոցային գործով զբաղվելու ցանկություն հայտնող տնտեսավարողների հետ:
Այսօր հանդիպում էր կազմակերպվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի եւ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում գառան մորթի կետեր ունեցող տնտեսավարողների միջեւ:
Քննարկվել են փոքր սպանդանոցներին ներկայացվող պահանջներն ու այն ուղիները, թե ինչպես կարող են ձեւափոխել արդեն գործող մորթի կետերը նորմալ, բոլոր նորմերին համապատասխանող սպանդանոցների, ստանալ թույլտվություն եւ հուլիսի 1-ին՝ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ընդառաջ, ունենալ օրինական տնտեսավարման հնարավորություն:
Արթուր Շատվորյանը վստահեցրել է, որ սպանդանոցների կառուցման համար արվող ներդրումները անհրաժեշտ են ու արդարացված, քանի որ ժամկետները այլեւս չեն կարող վերանայվել եւ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի կատարումը վերահսկելու ՍԱՏՄ գործառույթը կիրառվելու է ամբողջ գործիքակազմով:
Տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնյան եւ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը նաեւ այցելել են Նորապատի գառան մորթի կետեր, ծանոթացել պայմաններին ու ընդլայնվելու հնարավորություններին: Արձնագրվել է, որ որոշ կետեր ձեւափոխումներից հետո կարող են համապատասխանել սպանդանոցներին ներկայացվող պահանջներին, իսկ մի քանիսը՝ ոչ: Տեղում քննարկվել է նաեւ իրար կողքի գտնվող մանր կետերի ուժերն ու ֆինանսական ռեսուրսները միավորելու միջոցով կոոպերատիվ հիմունքներով սպանդանոց կառուցելու հարցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...