«Հրապարակ». Կորոնավիրուսի պատճառով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չի մեկնել Փարիզ
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։
Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետեւյալ բովանդակությամբ՝ եթե վերջին ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, ձեռնպահ մնան Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելուց։ Չի բացառվում, որ եթե իրավիճակը բարդանա, չեղարկվեն նաեւ լիագումար նիստերը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մարտի 8-15-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Միավորված ազգերի կազմակերպության՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին: Սակայն կազմակերպիչները վիրուսի պատճառով չեղարկել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...