Գյումրիում կնոջը ծեծելով սպանելու գործով կալանավորված երիտասարդը մեղադրանքը չի ընդունում
Գյումրիում մարտի 5-ին ծեծի հետեւանքով մահացած կնոջ դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը մեղադրանքը չի ընդունում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:
Կալանավորված 28-ամյա տղամարդը նաեւ մինչ այս պահը հրաժարվում է ցուցմունք տալուց եւ նշանակված փորձաքննություններից: «Նաեւ հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի առկայության ստուգման փորձաքննությունից, այսինքն՝ դրա պատասխանն էլ դեռ չունենք: Իսկ անձին չենք կարող ստիպել, որպեսզի նման փորձաքննություն անցնի»,- պարզաբանել է Արեւիկ Խաչատրյանը:
Արդյոք 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա աղջկան ծեծի ենթարկած տղամարդու մայրը դեպքի պահին եղել է այդ բնակարանում՝ ՀԺ-ի հարցին՝ Խաչատրյանն ասաց՝ ոչ, հետո է եկել: «Մայրը դեպքի պահին տանը չի եղել: Դեպքից հետո է զանգահարել, մորը կանչել: Մայրն էլ եկել տեսել է, որ կինը մահացել է, տղան էլ կողքին նստած լացելիս է եղել»,- լրատվականին ասել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետը:
Տղամարդն այս պահին մեղադրանքը չի ընդունում, սակայն, հիշեցնենք, որ մարտի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությամբ նա խոստովանել էր, որ 43-ամյա կնոջն ու 13-ամյա աղջկան ինքն է ծեծել:
Ծեծի հետեւանքով տուժած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող 13-ամյա երեխայի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը՝ նշելով, որ աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...