Ազատության պողոտայում իրար են բախվել BMW և Nissan X-Trail մակնիշի մեքենաները
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններւոմ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 20 TO 055 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 54 PO 054 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով Nissan X-Trail-ը մասամբ հայտնվել է կանաչ գոտում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...