Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը․ Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկային էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...