Ուղղաթիռով Երևան տեղափոխված հղիի կյանքը փրկվել է
Ալավերդից Երևան` «Էրեբունի» ԲԿ հերթական բուժզննման գալու ճանապարհին 13 շաբաթական հղիի վիճակը կտրուկ վատացել էր: Հարազատները կապ էին հաստատել հղիությունը վարող բժշկի՝ «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ. որոշվել էր հղիին անմիջապես տեղափոխել մոտակա բուժկենտրոն:
Մարզային բուժհաստատությունում առաջին բուժզննումից հետո ախտորոշվել էր առաջադիր ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսություն և խնդիր էր դրվել կնոջն անմիջապես տեղափոխել երրորդ մակարդակի ծննդատուն, սակայն ճանապարհի երկարությունը կարող էր լուրջ խնդիրներ առաջացել ոչ միայն հղիությունը պահպանելու տեսանկյունից, այլև հղիի կյանքի համար, քանի որ կինն ուներ նաև առողջական խնդիրներ:
«Էրեբունի» ԲԿ-ի ռեանիմացիոն բրիգադը՝ Զինա Լսկավյանը և Արամ Վարդանյանն ուղղաթիռով անմիջապես մեկնել են Լոռի:
Տեղափոխման ընթացքում հղին ստացել է օքսիգենոթերապիա, ինֆուզիոն թերապիա, հսկվել են հեմոդինամիկ տվյալները: Թռիչքը տևել է 25 րոպե, հղին անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատուն:
«Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ քննարկման արդյունքում որոշվել է իրականացնել հղիությունը պահպանող թերապիա: Ծնվել է առողջ տղա երեխա:
[e1049cc08c3fd27b247727ddd4e6002a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...