Տավուշի մարզի 5 դպրոցներում կոռուպցիոն մեխանիզմներ են բացահայտվել․ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ:
Այդ շրջանակներում Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Տավուշի մարզպետարանից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:
Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել
տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես գիշերային պահակի, հնոցապանի, հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչև 2019 թթ., տարբեր ժամանակահատվածներում, նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Առանձին դեպքերում պարզվել են նախածննդյան և հետծննդյան արձակուրդ ձևակերպելու համար ժամանակավոր տարբեր հաստիքների վրա անձանց ձևակերպելու, կամ առհասարակ հանրապետությունից բացակայելու պայմաններում, առանց աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու նրանց անվամբ աշխատավարձի գումարներ դուրս գրելու դեպքեր:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում մարզի թվով 5 դպրոցներում՝ մասնավորապես Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել: Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: Խաչարձան բնակավայրի միջնակարգ դպրոցում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով, որ դպրոցի նախկին և ներկա տնօրենները զղջացել են կատարած արարքների համար, վերականգնել պատճառված վնասի մեծ մասը՝ պարտավորվելով վերականգնել նաև մնացածը:
Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7 մլն ՀՀ դրամ:
Ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...