Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գերմանացի սեփականատերերի առաջ պայմաններ է դրել
Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտին՝ հայտարարելով, որ այն պետք է աշխատի միջազգային ստանդարտներով։
Փաշինյանը նաև պատմել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կամաց-կամաց անցնել այնպիսի պայմանների, ինչպիսին կարող է լինել Գերմանիայի տարածքում գործող հանքի դեպքում:
«Ասել եմ, որ, գերմանական ստանդարտ ասելով, նկատի ունեմ ոչ միայն հանքարդյունաբերության բնապահպանական, արտադրական ցիկլի, անվտանգության հարցերը, այլև աշխատողների իրավունքների պատպանությունը:
ՀՀ-ում հանքարդյունաբերությունում աշխատող քաղաքացին պետք է նույնքան պաշտպանված լինի իր իրավունքներով, որքան պաշտպանված է Գերմանիայի քաղաքացին:
Եվ երրորդ․ ասել եմ, որ մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե երբևէ իմանամ, որ գործարանի վարչակազմը քաղաքական որևէ նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը: Մենք շատ լուրջ պրոբլեմ կունենանք իրար հետ»,-ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...