Որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն. վարչապետ
«Այո» քարոզչական կողմի այսօրվա վերջին կանգառը Սյունիքի մարզի Տեղ համայնքն էր: Այստեղ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տեղ գյուղը Հայաստանից դեպի Արցախ վերջին գյուղն է, իսկ Արցախից դեպի Հայաստան՝ առաջինը, ուստի այն համարվում է Հայաստանի ու Արցախի միասնության խորհրդանիշը: «Այսօր էդ խորհրդանշական իմաստը առավել ընդգծվում է, որովհետեւ Արցախում նույնպես նախընտրական քարոզչություն է. Եթե այստեղ հանրաքվեի քարոզչություն է, ապա այնտեղ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների, եւ ես ուզում եմ հույս հայտնել, որ երկու ընտրական պրոցեսներով Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը, մեր ազգային միասնությունը էլ ավելի կամրապնդվի»,- ասաց վարչապետը:
Նա հորդորեց բացառել արցախցի, սյունիքցի եւ տեղանուններով պայմանավորված այլ բաժանումները: «Եթե որեւէ մեկը արցախցու մասին վատ բան կասի, գորիսեցու մասին վատ բան կասի, որեւէ մեկը տեղցու մասին վատ բան կասի, ուրեմն ես եմ այդ արցախցին, գորիսեցին, տեղցին»,- հավելեց նա:
Խոսելով իր լիազորությունների մասին՝ Փաշինյան ասաց, որ ինքը մինչեւ հիմա վարչապետ է, որովհետեւ դա թույլ է տվել ժողովուրդը:
«Որ պահին որ ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, նույն պահից ես չեմ լինի, որ պահին ժողովուրդը չվստահի ինձ, 5 րոպե հետո, թող կոպիտ չհնչի, ինձ բզիկ-բզիկ կանեն: էսօր որ շարունակում եմ վարչապետ մնալ, միայն ձեր շնորհիվ է: Իմ վարչապետ լինելը խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովուրդն ունի իշխանություն»,- նկատեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...