Մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը. պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե՛ ինչ, ժողովուրդ ջան, մինչև երկրի հպարտ քաղաքացիները զբաղված են ներքաղաքական արիշ-վերիշներով, մեր սահմաններին մոտեցավ դե-ֆակտո տնտեսական ճգնաժամը։ Այո՛, հարգելիներս, այսօրվանից կարելի է փաստել, որ աշխարհում սկսվեց ծանրագույն տնտեսական ճգնաժամ։ Համաշխարհային տնտեսաֆինանսական կառույցները երեկ վաղ առավոտից ցնցվում են հիմնական տնտեսական ցուցանիշների անկումից։ Նավթն արդեն վաճառվում է 31 դոլարով, սա նվազագույն գինն է 1991 թվականից։
Ռուսաստանում կտրուկ ընկավ ռուսական ռուբլու փոխարժեքը։ Հիշեցնեմ պարզապես, որ դա նվազագույնը նշանակում է Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսների պակասություն և զուգահեռ ուղղակի կորուստներ, մենք, ըստ երևույթի, կկորցնենք նաև աննուղակի ձևավորվող եկամուտները, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։
Սա բնավ խուճապ չի, սա ուղղակի տագնապի նշան է։
Պատրա՞ստ ենք մենք արդյոք, թե` ոչ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...