Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ. Ալեն Սիմոնյան
Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը : Նա մասնավորապես գրել է.
«Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, մի շարք նախընտրական քարոզչության մի շարք արգելքներ, օրինակ՝ քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների կիրառում, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, և այլն, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ❗️ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։
Հիմա, վարչապետը, որն անկախ արձակուրդում լինելու հանգամանքից, շարունակում է լինել գործող վարչապետ, հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանությունն ապահովվում է մի շարք միջոցառումների իրականացմամբ, այդ թվում՝
պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ իրականացմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...