Արա Մխիթարյանը դեպքի օրը եղել է ոչ սթափ վիճակում. պաշտպան
Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրյալն այդպիսի հայտարարություններով փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից։ Այս մասին NEWS.am-ին ասել է Արա Մխիթարյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։
Գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ու իր պաշտպան Լեւոն Սահակյանը պնդեցին, որ դեպքի պահին Զավեն Գրիգորյանը այդտեղ չի եղել, եւ, որ մյուս մեղադրյալը՝ իր եղբայր Հարություն Գրիգորյանը եղել է միայնակ։
Հիշեցնենք նաեւ, որ մարտի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։
«Հարություն Գրիգորյանը միայնակ չի եղել դեպքի ժամանակ։ Նա բարձրացել է իր բնակարան, զանգահարել իր ընկերներին ու եղբորը, եկել են բոլորը հավաքվել են ու նոր ինքն իջել է»,- ասաց Ամիրխանյանը։
Նա ասաց, որ դեռ Հարություն Գրիգորյանի ընկերների թիվը հստակեցված չէ՝ 7 կամ 8 անձ են եղել։
«Պնդում եմ, որ Տրդատ Սարգսյանը նույնպես եղել է դեպքի վայրում։ Վկաներ կան, որոնք շարունակում են դա պնդել։ Տեսաձայնագրություններն այդ օրվա չեն, եւ դրանով չի կարող ապացուցվել, թե Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել»,- ասաց պաշտպանը։
Հարցին՝ արդյոք Արա Մխիթարյանը եղե՞լ է ոչ սթափ վիճակում, Ամիրխանյանն ասաց. «Արա Մխիթարյանը եղել է ոչ սթափ վիճակում, բայց այն, որ հարբած է եղել, դա իրականությանը չի համապատասխանում»։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...