ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապանում տեղի ունեցած կրակոցների դեպքից ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Մարտի լույս 8-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգեցին, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։
Ոստիկանությունից հայտնում են, որ բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզեցին, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Կապանի ոստիկանները պարզեցին նաեւ, որ նշված վայրում անձնական հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել նրա եւ Կապանի 56-ամյա մի բնակչի միջեւ։ Այդ ընթացքում վերջինս հրացանից կրակել է 36-ամյա տղամարդու ուղղությամբ, ապա հրազենը նետել Ողջի գետը։
Դեպքից երկու ժամ անց՝ 03.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։
Հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ոստիկանները տակնուվրա արել «Վստրեչի Ապեր»-ի տունը
Ոստիկանների ներխուժելու նպատակը վնաս պատճառելն է եղել: Այս մասին լրագրողներին ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահա...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...